211652_close_icon
views-count5983 դիտում article-date 10:02 12-10-2018

ՀԱՊԿ գործընկերների ջանը կասկածի ցեց է ընկել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է իր կարծիքով, չտեսնված իրադարձությամբ՝ Ֆրանկոֆոնիայով, որն, ի դեպ, կազմակերպվել և նախաձեռնվել էր Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանը դուրս մղվեց մի շարք կարևոր միջոցառումներից: Այս օրերին Հայաստանում նախատեսված բազմաթիվ միջոցառումներ չեղյալ են հայտարարվում: Մասնավորապես, հոկտեմբերի 30-ին Հայաստանում պետք է լիներ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և պատվիրակությունների լիագումար նիստը: Սակայն, ըստ ստացվող տեղեկությունների, կապված ստեղծված իրադարձությունների հետ, ՀԱՊԿ ԽՎ նիստը Հայաստանից տեղափոխվում է այլ երկիր: Իհարկե, այդ գործի վրա առաջին քարը նետվեց Խաչատուրովի ձերբակալության ժամանակ, սակայն վերջնականապես կասկածի ցեցը ընկավ ՀԱՊԿ գործընկերների ջանը, երբ հոկտեմբերի 2-ին Նիկոլը գրավեց խորհրդարանը: Հավանաբար, այս կերպ ՀԱՊԿ երկրների խորհրդարանականներն արտահայտում են իրենց վերաբերմունքը՝ Հայաստանում խորհրդարան ներխուժելու վերաբերյալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր