211652_close_icon
views-count3750 դիտում article-date 09:55 12-10-2018

Հայաստան կժամանի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին կժամանի տարածաշրջան, այցի շրջանակում կլինի նաև Հայաստանում: Այս մասին Բոլթոնը գրել է Թվիթերի իր [url=https://twitter.com/AmbJohnBolton/status/1050512147657252865]միկրոբլոգում[/url]: ԱՄՆ նախագահի խորհրդականը կլինի նաև Ռուսաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում: «Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան` հանդիպելու իմ գործընկերների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր