211652_close_icon
views-count8533 դիտում article-date 09:11 12-10-2018

ՌԴ պաշտոն­յաները վերջին շրջանում ակտիվացել են. հաճախակի են այցելում Արա Բաբլոյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության պաշտոն­յաները վերջին շրջանում, կարծես թե, ակտիվացել են: Խոսքը հատկապես Պետդումայի ներկայացուցիչների մասին է, որոնք հաճախակի են այցելում Հայաստան, հանդիպում իրենց խորհրդարա­նական գործընկերներին: Օրեր առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդու­նել էր ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինին: Իսկ երեկ էլ նա ընդունել է ՌԴ դաշնային ժողովի Պետական դու­մայի նախագահի տեղակալ Սերգեյ Նևերովի գլխավորած պատվիրակությա­նը: Արդեն այսօր էլ հենց Արա Բաբլոյանն է մեկնելու Մոսկվա: Եվ հետաքր­քիր է, որ այս բոլոր այցերի ընթացքում ռուս պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չեն հանդիպել: Եվ դա նշա­նակում է, որ դեռևս խորհրդարանում ամեն դեպքում մեծամասնություն հա­մարվող ուժի ներկայացուցիչները կարող են ՀՀ-ում ծավալվող իրադարձություն­ներն այլ լույսից ներկայացնել: Չնայած «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բաբլոյանը երեկ պնդել է՝ Հայաստա­նում քաղաքական փոփոխությունները որևէ կերպ չեն ազդել ՀՀ-ի և ՌԴ-ի մի­ջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությանը: Բայց դե ՀՀԿ-ականները հրապարակային խոսքում այլ բան են ասում, մասնավոր հանդիպում­ներում՝ միանգամայն այլ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր