211652_close_icon
views-count4794 դիտում article-date 20:48 11-10-2018

Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգը

Երևանում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգը մեկնարկեց Հանրապետության հրապարակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համերգի եզրափակիչ հատվածը նվիրված է լինելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Համերգին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին Երևան ժամանած երկրների պատվիրակությունների ղեկավարներ ու անդամներ: Համերգի մյուս մասում ելույթ կունենան աշխարհահռչակ երգիչներ Անժելիկ Կիժոն, Մելոդի Գարդոն, Զազը: Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:

Նմանատիպ նյութեր