211652_close_icon
views-count2657 դիտում article-date 21:53 11-10-2018

Հայաստանի և Մոլդովայի նախագահները կարևորել են երկկողմ հարաբերությունների խորացումը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Երկու երկրների նախագահները քննարկել են միջպետական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական հարաբերություններին և հումանիտար ոլորտում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ կան բոլոր հնարավորությունները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում արդյունավետ համագործակցության համար:

Նմանատիպ նյութեր