211652_close_icon
views-count5011 դիտում article-date 17:37 11-10-2018

Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերում հայ մարզիկները հաջողություններ ունեն

Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան ամառային օլիմպիական խաղերը: Ազատ լողաոճում, 50 մ տարածությունում եզրափակիչ մտած մեր երկրի պատվիրակ Արթուր Բարսեղյանը 23.13 արդյունքով եզրափակեց առաջին ությակը: Արթուրը բատերֆլայ լողաոճում /50 մ/ եզրափակիչ չմտավ: Վատ չեն ընթանում գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովայի գործերը: Նա բազմամարտում գրավել է յոթերորդ տեղը և ութ մասնակիցների հետ մտել է եզրափակիչ: Յուլիան վճռական փուլ է մտել նաև առանձին առարկաների ` օղակով և գնդակով մրցաձևերում: Եզրափակիչները նշանակված են հոկտեմբերի 16-ին: Տատամի ելավ նաև թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը / 73 կգ / : Նա առաջին իսկ մենամարտում պարտվեց բելգիացի մրցակցին և դուրս մնաց պայքարից: Հոկտեմբերի 11-ին ասպարեզ կելնի մեր երկրի ևս մեկ ներկայացուցիչ` ծանրորդ Կարեն Մարգարյանը / 77 կգ /:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր