4170 դիտում
16:46 11-10-2018
«Բարսելոնայի» գլխավոր մենեջեր. Վիդալը պետք է հարգանքով վերաբերվի ակումբին և թիմակիցներին
«Բարսելոնայի» գլխավոր մենեջեր Պեպ Սեգուրան անդրադարձել է կիսապաշտպան Արտուրո Վիդալի դժգոհությանը՝ ՉԼ-ում «Տոտենհեմի» հետ խաղից (4:2) հետո:
Խաղից հետո, որտեղ Վիդալը դաշտ մտավ վերջին րոպեներին, չիլիացին ինստագրամում զայրույթի «սմայլիկ» է տեղադրել, դրանով դժգոհություն արտահայտելով խաղային քիչ ժամանակից:
«Արտուրո Վիդալի հաղորդագրությունը երկու կողմ ունի: Մի կողմից, դա ցույց է տալիս, որ նա խաղացող է, որը ցանկանում հնարավորինս արագ հարմարվել և օգնել թիմին: Նա հիասթափված է, որ ավելի շատ չի խաղում:
Մյուս կողմից, նա պետք է շատ աշխատի և հասկանա, որ հանդիսանում է արտակարգ խաղացողներով հրաշալի թիմի մասնիկ: Վիդալը պետք է հարգի թիմակիցներին, մարզչին և ակումբին:
Մենք հասկանում ենք, որ նա տեղյակ է, որ այդ հաղորդագրությունը ավելի շատ նրան վնաս հասցրեց, քան՝ որևիցե այլ մեկին», ասել է Սեգուրան:
Նմանատիպ նյութեր
2339 դիտում
18:40 21-08-2014
«Բորուսիա»-ի երկրպագուները պետք է հարգանքով վերաբերվեն Մարիո Գյոտցեին. Վատցկե
2269 դիտում
15:18 11-12-2018
Ինյեստան այցելել է «Բարսելոնայի» իր նախկին թիմակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1195 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3718 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ