1707 դիտում
16:01 11-10-2018
Հայոց հողը կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ. Միկայել Ժան
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն այն կարծիքին է, որ Հայաստանն ու հայոց հողը կարող են դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Միքայել Ժանը նման կարծիք հայտնեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում: «Հայոց հողը՝ հույսի և հիշատակի հողը, կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ, ինչի իրականացումը կախված է ձեզանից»,- դիմելով ներկաներին՝ նշեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ Հայաստանի հողի վրա ամեն ինչ պարտավորեցնում է հիշել և հիշատակել: Միկայել Ժանը շեշտեց, որ այս պահին մտքերով Հայոց ցեղասպանության բոլոր նահատակների հետ է, ինչպես նաև այն մարդկանց, որոնց հաջողվել է փրկվել ու ողջ մնալ: «Հայաստանն այսօր կենդանի է և հարուստ: Հայաստանը հարուստ է իր սփյուռքով, որ տարածված է աշխարհով մեկ: Շառլ Ազնավուրն էլ այդպիսի մի հայ էր: Այսօր Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի աշխարհը 5 մայրցամաքներից: Մեզ համար մեծ երջանկություն է հյուրընկալվել այստեղ: Ամեն ինչ հայոց հողում մեզ պարտավորեցնում է հիշատակել, միևնույն ժամանակ ամեն ինչ մեզ պարտավորեցնում է սթափ լինել»,- ընդգծեց Միկայել Ժանը:
Նմանատիպ նյութեր
3449 դիտում
15:51 19-10-2016
Գյուղացին պետք է տեսնի, որ հողը կարող է բիզնես դառնալ իր համար. Արսեն Հարությունյան
Այս բաժնից
334 դիտում
19:24 19-04-2024
Դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդգար Պենյա Պառային
457 դիտում
19:20 19-04-2024
ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
403 դիտում
19:12 19-04-2024
Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը