211652_close_icon
views-count4141 դիտում article-date 14:24 11-10-2018

Արթուր Աբրահամը շախմատ է խաղացել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը շախմատ է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենի հետ: Մրցամարտի վերաբերյալ տեսանյութը Կարլսենը տեղադրել է ֆեյսբուքի իր էջում: «Երկուշաբթի օրը սկսեցի Տրենտ Ալեքսանդեր-Արնոլդի («Լիվերպուլի» պաշտպանը, խմբ.) հետ Մանչեսթերում կայացած խաղով, և ավարտեցի Համբուրգում` գերմանացի բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հետ պարտիայով»,- գրել է Կարլսենը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր