211652_close_icon
views-count31231 դիտում article-date 11:05 11-10-2018

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ն ու ВАЗ 2101-ը. Toyota-ն հայտնվել է մայթին՝ բախվելով երկաթյա սյանը. վիրավոր վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Սայաթ-Նովա և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել են Գավառ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Էդիկ Հովեյանի վարած Toyota մակնիշի 35 OG 071 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Ասատուրյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 645 ՏԼ 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Է. Հովեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանսանոց։ Նրան ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա, քանի որ բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթին տեղադրված երկաթե սյանը։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթրաի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյան ու ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանը։ Փաստի առթիվ Ա. Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վիրավորին էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր