211652_close_icon
views-count2676 դիտում article-date 10:46 11-10-2018

ԵՄ-Հայաստան համաձայնագրի շուրջ աշխատանքները էականորեն դանդաղել են․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամի» հետ զրույցում լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը գնահատելով հա­մաձայնագրի վավերացման գործընթացը ԵՄ անդամ երկրների, և մասնակի կիրարկումը՝ Հայաստանի Հանրապետության կողմից, ասաց, որ երկու ուղղությամբ էլ գործընթացն էականորեն դանդաղել է ըստ ամենայնի Հա­յաստանում տեղի ունեցած դրամատիկ իրա­դարձություններից հետո: Ըստ նրա, հարցն այն է, որ Արևելյան գործընկերություն ծրա­գրին մաս կազմող երկրներն իրենք են թելադ­րում գործընթացների ռիթմը, արդյունավե­տությունը, երկրներն իրենք են ձևավորում համագործակցության ապագան, հաշվի առ­նելով ԵՄ-ում տեղի ունեցած վերջին իրադար­ձությունները: Ներկայումս, Զաշտովտի համոզմամբ, այն, ինչ տեղի է ունենում այս հա­մաձայնագրի շուրջ, հայկական կողմի ցան­կությունն է կամ ներկայիս կարողությունների վերին շեմը՝ հաշվի առնելով այն փոփոխու­թյունները, որոնք դեռ ընթանում են Հայաս­տանում: «Մենք նախկինում էլ ասել ենք, որ ԵՄ ան­դամ երկրների հետ ևս պետք է աշխատել, որ­պեսզի խորհրդարանները հնարավորինս շուտ ավարտեն վավերացման գործընթացնե­րը: Ի դեպ, պետք է աշխատի ողջ քաղաքա­կան համակարգը որպես մեկ օրգանիզմ, ինչը ներկայումս Հայաստանի դեպքում հնարավոր չէ: Նման աշխատանք չի ընթանում: Սակայն համապատասխան աշխատանքի դեպքում այսօր պատկերը, վստահ եմ, այլ կլիներ, իսկ մենք դեռ ունենք քսանից ավելի երկրներ, որոնք պետք է իրականացնեն այս գործընթա­ցը: Կարծում եմ, նման տեմպերով բավակա­նին երկար ժամանակ կխլի այդ գործընթացը: Այդ ընթացքում մասնակի կիրարկման փու­լում է Հայաստանը, որը կարծես ԵՄ-ից ներ­կայումս շատ ավելի լայնածավալ աջակցու­թյուն է ակնկալում բարեփոխումների գործըն­թացին: Ինչպես երևում է, ԵՄ համապատաս­խան կառույցները սպասման մեջ են այս հար­ցով, իսկ ՀՀ կառավարությունն այս հարցին անդրադառնալու համար բավարար ժամա­նակ և ռեսուրս չունի: Օրերս եղավ տեղեկու­թյուն, որ միջոցառումներ իրականացնող հա­մապատասխան գերատեսչությունները մշակել են ճանապարհային քարտեզները, հու­սանք, որ առաջիկայում է՛լ ավելի առարկայա­կան տեղեկություններ կունենանք գործընթա­ցի վերաբերյալ: ԵՄ-ն պետք է որոշ ժամանակ տա նոր իշխանություններին, որպեսզի նրանք մանրամասնորեն ուսումնասիրեն ներկայիս փաստաթուղթը և նաև իրենց առաջարկու­թյունները ներկայացնեն անհրաժեշտության դեպքում: Բայց ՀՀ իշխանություններն էլ իրենց հերթին պետք է հաշվի առնեն, որ, թե­կուզ դանդաղ, որոշակի աշխատանք պետք է իրականացնել գործընկերների մոտ հարցեր չառաջացնելու համար: Ներկայումս նկատելի չէ՝ արդյոք այս համաձայնագիրը հարկավո՞ր է Հայաստանի Հանրապետությանը, թե՞ ոչ: Թեև տպավորությունը գուցե նրանից է, որ հայկական կողմը կենտրոնացած է ներքին կյանքի վրա»,- ասաց Զաշտովտը: Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռա­րի կարծիքով, ինչպես Հայաստանը, այնպես էլ ԵՄ երկրները, վավերացման հարցում չեն շտապում: Նրա խոսքով, այս տեմպով կոնկ­րետ այս գործընթացը բավականին կերկա­րաձգվի: «Բայց այստեղ մեկ այլ հարց է ծագում ինձ մոտ՝ արդյոք ներկայիս փաստաթուղթն իր այս բովանդակությամբ հետաքրքրո՞ւմ է ՀՀ իշխանություններին: Գուցե նրանք ավելին են ցանկանում: Այս տպավորությունն ունեմ, քա­նի որ ՀՀ վարչապետը խոսել էր ֆինանսա­վորման ավելացման մասին, այսինքն՝ ծրա­գրերը շատ ավելի գլոբալ են լինելու, բայց այդ գլոբալ ծրագրերը չեն կարող տեղավոր­վել այս փաստաթղթի սահմպններում, դրանց համար նոր ձևակերպումներ, նոր օրակարգեր են հարկավոր: Իսկ դա դժվար իրականանալի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հա­յաստանը պետք է գործընթացը ներկայացնի Ռուսաստանի համար այնպես, որ եվրոպա­կան ուղղությամբ որևէ խորացում տեղի չի ու­նենալու: Բայց ես ԵՄ դիրքորոշումը ներկա­յումս բավականին պասիվ եմ որակում: ԵՄ-ն ևս պետք է իր առաջարկները և մոտեցումները ներկայացնի՝ չկորցնելու համար այն ամենը, ինչ արվել է Հայաստանում: Կա երկուստեք մտահոգվելու առիթ, քանի որ այս համագոր­ծակցությունը, չնայած ՀՀ նոր իշխանություն­ների, արդյունավետ է եղել Հայաստանի և ԵՄ-ի համար»,- ասաց Ռարը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր