211652_close_icon
views-count1595 դիտում article-date 21:35 10-10-2018

ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Իտալիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 9-ից 10-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվում էր Իտալիայում: Այցի շրջանակում հայկական պատվիրակության համար կազմակերպվել են բրիֆինգներ՝ Իտալիայի զինված ուժերի համազորային շտաբային քոլեջի և ռազմավարական հետազոտությունների ռազմական կենտրոնի կառուցվածքի, գործառույթների, ուսումնական ծրագրերի, դասավանդվող առարկաների, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրության ու վերապատրաստման գործընթացի վերաբերյալ: Իր հերթին ՀՀ ՊՆ պատվիրակությունն իտալական կողմին մանրամասներ է ներկայացրել ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի և պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գործունեության վերաբերյալ: Այցի ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների ռազմաուսումնական հաստատությունների հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր