211652_close_icon
views-count3845 դիտում article-date 22:08 10-10-2018

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել շախմատի մրցաշար ցմահ ազատազրկման դատապարտվածների միջև

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ շախմատի մրցաշար ցմահ ազատազրկման դատապարտվածների միջև: Մրցաշարին մասնակցում էր 20 դատապարտյալ: Առաջին երեք տեղերը համապատասխանաբար գրավեցին դատապարտյալներ Մ. Ենոքյանը, Հ. Խաչատրյանը, Ա. Կոստանյանը: Հաղթողները հիմնարկի վարչակազմի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով: Նման միջոցառումների կազմակերպումը միտված է բարելավելու ցմահ դատապարտյալների զբաղվածությունը, միջանձնային հարաբերությունները, ինչպես նաև բարձր պահելու առողջ մրցակցությունը: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր