211652_close_icon
views-count3593 դիտում article-date 23:20 10-10-2018

Արմեն Ավակյանը ներկայացրել է Հայաստանը. Երևանում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում այսօր հանդիսավորությամբ մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսականֆորումը։ Ֆորումը բացվել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի ողջույնի խոսքերով, արհեստական ինտելեկտ [url=https://www.youtube.com/watch?v=88dNZHI-dJo]Սոֆիա ռոբոտի[/url] ելույթով։ Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը շուրջ 50 երկրից մասնակից գործարարներին է ներկայացրել գլոբալ տնտեսական զարգացումների տեսլականը և Հայաստանի ներդրումային միջավայրը։ «Ներկայում նորարարական կազմակերպություններն են խթանում ինովացիաները՝ «Google»-ը, «Apple»-ը և այլն։ Դա մեծապես տեղի է ունենում նաև էմիգրանտների ներուժով։ Եվ եթե նայենք ԱՄՆ և Չինաստանի օրինակներով, որոնք ակտիվորեն խթանում են ներգաղթը, էմիգրացիան ինովացիայի վրա դրականորեն է ազդում։ Գրանցված պատենտների թիվն այդ երկրներում վերջին տարիներին կտրուկ աճել է։ Հայաստանն էլ է դրա օրինակը, որպես Nation of Innovation («Նորարար ազգ»), հայերն աշխարհում տեխնոլոգիական նշանակալի հեղափոխությունների հեղինակներ են»,-ասել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ( https://www.youtube.com/watch?v=HCnvW9yIw_0&feature=youtu.be)։ Հանդիսավոր բացումից և գլխավոր զեկույցներից հետո տնտեսական ֆորումն աշխատանքները շարունակել է թեմատիկ նիստերով։ Աշխարհի տարբեր երկրներից հրավիրված հեղինակավոր մասնագետներն իրենց տեսլականներն են ներկայացրել հետևյալ թեմաներվ. «4-րդ արդյունաբերական հեղափոխությունը և աշխատանքի ապագան», «Կայունությունը զարգացման համատեքստում. ավանդականից` արդի տնտեսություններ», «Միջազգային առևտրային հարաբերությունների հեռանկարներն ու մարտահրավերները» թեմաներով։ Բիզնես ֆորումի կազմակերպմանն աջակցել են «Yandex.Taxi», «Coca-Cola Hellenic Armenia», «ARARAT», «all.me», «Armenia Wine» ընկերությունները։ [b]Հանրային կապերի թիմ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր