211652_close_icon
views-count9056 դիտում article-date 18:37 10-10-2018

Պավել Մանուկյանն ազատ արձակվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը րոպեներ առաջ ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդությունն ու փոխեց Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և նրա նկատմամբ թույլատրելի ճանաչեց այլընտրանքային խափանման միջոց գրավը։ NEWS.am -ի թղթակիցը դատարանից հայտում է, որ Մանուկյանի հարաղատները դատարանի դեպոզիտ հաշվին արդեն վճարել են մեկ մլն դրամ գրավը։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/475296.html]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր