211652_close_icon
views-count4453 դիտում article-date 18:25 10-10-2018

Մոուրինյուի պատճառով 6 խաղացող ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» 6 ֆուտբոլիստ ցանկանում է հեռանալ ակումբից: Պատճառը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ լարված հարաբերություններն են, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2018/10/10/man-utd/920134]Armsport.am[/url]-ը: Եթե «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պաշտոնից չազատի Ժոզե Մոուրինյուին, թիմից կհեռանան դարպասապահ Դավիդ դե Խեան, պաշտպաններ Էրիկ Բային, Լյուկ Շոուն, Անտոնիո Վալենսիան, կիսապաշտպան Պոլ Պոգբան և հարձակվող Անտոնիո Մարսիալը: Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն իրավիճակը շտկելու համար Մոուրինյուին 7 խաղի հնարավորություն է տվել:

Նմանատիպ նյութեր