211652_close_icon
views-count36521 դիտում article-date 15:05 10-10-2018

Երևանում փրկարարներն ու ոստիկանները կանխել են Արցախի Հանրապետության 27-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը. պատճառը առողջական խնդիրներն են եղել

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները կանխել են Երևանում քաղաքացու ինքնասպանության փորձը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01։00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 և Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և ցանկանում է ցած նետվելով ինքնասպան լինել։ Այդ մասին նշված կենտրոններ ահազանգել է ականատես քաղաքացին։ Ոստիկաններն ու փրկարարները կարողացել են օպերատիվ հոգեբանական ճիշտ գործողությունների արդյունքում այդ քաղաքացու ինքնասպանության փորձը կանխել, ով այնուհետև տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող անձը Արցախի Հանրապետության քաղաքացի՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 27-ամյա Նելսոն Հ.-ն է, ով պատճառաբանել է, որ այդ քայլին է դիմել, քանի որ ունի առողջական խնդիրներ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր