211652_close_icon
views-count2369 դիտում article-date 15:52 10-10-2018

ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Ռուսաստան եւ Շվեյցարիա

Հ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ժնեւ` մասնակցելու Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շաքե Իսայանը եւ Շուշան Սարդարյանը: Շվեյցարիա այցի ընթացքում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ:

Նմանատիպ նյութեր