211652_close_icon
views-count2339 դիտում article-date 16:27 10-10-2018

Երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով. Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Նիկոլա Դարագոնի գլխավորությամբ: Այս մասին հայտնումե ն ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են քույր քաղաքների համաձայնության շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտի և Վալանսի միջև կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով՝ ընդգծելով, որ Արցախը կարևորում է Ֆրանսիայի տարբեր քաղաքների հետ փոխգործակցության ընդլայնումը և խորացումը:

Նմանատիպ նյութեր