211652_close_icon
views-count2730 դիտում article-date 16:05 10-10-2018

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սոչի՝ մասնակցելու միջազգային համաժողովի

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի հրավերով ս/թ հոկտեմբերի 10-13-ը մեկնել է Սոչի՝ մասնակցելու «Պետական և մասնավոր հարկադիր կատարման համակարգեր. համեմատական վերլուծություն և լավագույն փորձ» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին: Միջոցառմանը մասնակցելու են 41 երկրների պատվիրակություններ:

Նմանատիպ նյութեր