211652_close_icon
views-count2711 դիտում article-date 13:37 10-10-2018

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ավարտում է իր պաշտոնավարումը

Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը ավարտում է իր պաշտոնավարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննես Վարդանյանն այս մասին գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր [url=https://web.facebook.com/photo.php?fbid=729352434123801&set=a.141938016198582&type=3&theater]էջում[/url]: «Հարգելի և սիրելի արաբկիրցիներ, հարգելի Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որոշել եմ ավարտել իմ, որպես վարչական շրջանի ղեկավար, պաշտոնավարումը: Այս երկու տարիների ընթացքում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր, որոնք եղել են ի օգուտ արաբկիրցու: Արաբկիրի ղեկավարի պաշտոնն ինձ համար եղել է ոչ թե աշխատանք, այլ հարթակ՝ իմ համայնքը զարգացնելու և հետաքրքիր դարձնելու համար: Ես կատարել եմ այս ամենն ամենայն պատասխանատվությամբ և սիրով՝ չակնկալելով որևիցե երախտագիտություն: Իսկ կատարված և չկատարված աշխատանքի վերաբերյալ գնահատականը կարծում եմ կտաք ինքներդ: Սիրելի արաբկիրցիներ, իմ թանկագին գործընկերներ, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզնից՝ այս տարիների ընթացքում իմ կողքին լինելու, աջակցելու և վստահելու համար: Սա ամենամեծ գնահատականն է իմ՝ այս տարիների աշխատանքի համար: Յուրաքանչյուր գործ շարունակական է և մենք միասին պետք է զարգացնենք մեր երկիրը, որպեսզի մեր երեխաներն ունենան բարեկեցիկ և ապահով ապագա: Երկրի զարգացումն ամենակարևոր ներդրումն է, որը գոյություն ունի և վաղվա անհոգ օրվա համար պետք է աշխատել այսօր: Արաբկիրը շարունակում և շարունակելու է մնալ իմ տունը և ես, ուժերիս ներածի չափով, լինելու եմ ձեր կողքին: Մաղթում եմ բոլորիս հաջողություն»,-ասված է գրառման մեջ: Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայացած արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետ ընտրվեց «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված թեկնածուն`Հայկ Մարությանը: Նորընտիր ավագանիում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ստացել է 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 5 մանդատ, «Լույս» կուսակցությունների դաշինքը՝ 3 մանդատ:

Նմանատիպ նյութեր