211652_close_icon
views-count7047 դիտում article-date 12:45 10-10-2018

Գեղարքունիքը, Վայոց Ձորը և Լոռին նոր մարզպետներ ունեն

ՀՀ կառավարության որոշումներով նշանակվեցին Գեղարքունիքի, Վայոց ձորի և Լոռու մարզպետները: այսպես, Գեղարքունիքի մարզպետ նշանակվեց Գնել Սանոսյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Տրդատ Սարգսյանը, Լոռու մարզպետ՝ Անդրեյ Ղուկասյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետներին և մաղթեց հաջողություններ: [b]Գնել Սանոսյանի կենսագրությունը [/b] Ծնվել է 07.10.1983թ., Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում Կրթություն 2000-2004թթ. սովորել է ԵՊՀ, Աշխարհագրություն մասնագիտությամբ, Աշխարհագրության բակալավրի աստիճան 2004-2006թթ. սովորել է ԵՊՀ Աշխարհագրության մասնագիտությամբ, Աշխարհագրության մագիստրոսի աստիճան /մասնագիտացումը բնօգտագործում և բնապահպանություն/ Աշխատանքային գործունեություն 2004-2010թթ. «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում` որպես աշխարհագրության ուսուցիչ 2007-2010թթ. Երևանի հյուսիսային համալսարանում` որպես դասախոս 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում, որպես վաճառքի պատասխանատու 2006-2018թթ. Արտաքին տնտեսական կապերի համալսարանում` որպես դասախոս «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ է Կուսակցական պատկանելիությունը ՔՊ կուսակցության անդամ Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու երեխա [img]http://st0.shamshyan.com/editor/0682931001539160839930045.jpg[/img] [b]Տրդատ Սարգսյան [/b] Վայոց Ձորի մարզպետ նշանակված Տրդատ Սարգսյանն աշխատել է DSN Consulting LLC ընկերությունում: Նա նաև առաջադրվել էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակով՝ որպես Երևանի ավագանու անդամ, ցուցակի 4-րդ համարն էր: [img]http://st0.shamshyan.com/editor/0175326001539160965194854.jpg[/img] [b]Անդրեյ Ղուկասյանի կենսագրությունը [/b] Ծնվել է 1980 թ. օգոստոսի 12-ին Վանաձոր քաղաքում: 1987-1995թթ. սովորել է Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 1995-1997թթ. սովորել է Վանաձորի Ս.Աբովյանի անվան թիվ 1 վարժարանում: 1997-2002թթ. սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: 2002-2004թթ. սովորել և ավարտել է ՌԴ Վորոնեժի Ն.Ն.Բուրդենկոյի անվան պետական բժշկական ակադեմիայի օրդինատուրան: 2004-2006թթ. ծառայություն ՀՀ ԶՈՒ, որպես բուժ. Ծառայության սպա: 2004-2014թթ. աշխատել է Վան-Մեդ ԲՄԿ ՓԲԸ –ում , որպես բժիշկ-ստոմոտոլոգ: 2014թ. աշխատում է Օպտիմում Դենտ ստոմոտոլոգիական կլինիկայում , որպես հիմնադիր-տնօրեն, օրթոդոնտ, իմպլանտոլոգ: Բազմիցս մասնակցել է մասնագիտական դասընթացների Գերմանիայի դաշնությունում: Անցել է մի շարք վերապատրաստումներ: 2018թ. նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ: 2018թ. հոկտեմբերի 10-ին նշանակվել է Լոռու մարզպետ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է: Ամուսնացած է, ունի երեք երեխա: [img]http://st0.shamshyan.com/editor/057304500153916094073178.jpg[/img]

Նմանատիպ նյութեր