211652_close_icon
views-count2968 դիտում article-date 11:13 10-10-2018

Մեկնարկել է Երևան քաղաքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետարանում մեկնարկեց Երևան քաղաքի նորընտիր ավագանու առաջին նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 5 հարց` ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում, Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր, հանձնաժողովների կազմավորում, նախագահների և նրանց տեղակալների առաջադրում և ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայացած արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետ է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված թեկնածուն`Հայկ Մարությանը: Նորընտիր ավագանիում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ստացել է 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 5 մանդատ, «Լույս» կուսակցությունների դաշինքը՝ 3 մանդատ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր