211652_close_icon
views-count65998 դիտում article-date 11:08 10-10-2018

Ավտոմեքենաների ջարդ՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի մոտ. բեռնատար Mercedes-ը բախվել է կայանված Mercedes-ին և ВАЗ 21014-ին. օպերատիվ են գործել փրկարարները. ժամանել է Երևանի ՃՈ պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են 36-ամյա Ոսկան Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 34 QC 912 համարանիշի, 30-ամյա Ռոբերտ Ստեփանյանի վարած Mercedes C մակնիշի 14 QQ 004 համարանիշի և 31-ամյա Իգիթ Հակոբյանի վարած ВАЗ 21014 մակնիշի AP 668 E15 տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բեռնատար Mercedes-ը, որը տեղափոխելիս է եղել փոստային բեռ, և ВАЗ 21014-ը դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes C-ի գազաբալոնը և սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ ասելով, որ իրենք չեն տուժել։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է բեռնատար Mercedes-ը, որը պատկանում է «Կարգո-Ջեթ-Լայն» ՍՊԸ-ին, իսկ Mercedes C-ն ու ВАЗ 21014-ը եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, երբ բեռնատար Mercedes-ը բախվել է նշված ավտոմեքենաներին։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր