211652_close_icon
views-count3452 դիտում article-date 12:19 10-10-2018

Ֆրանկոֆոնիայի շրջանակում կանցկացվի Ֆրանկոֆոն գրքերի ցուցահանդես-տոնավաճառ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանում կանցկացվի ֆրանկոֆոն գրքերի ցուցահանդես-տոնավաճառ: Հոկտեմբերի 10-12-ն անցկացվող ցուցահանդեսը տեղի կունենա Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում: ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած իրադարձության պաշտոնական բացումը նախատեսված է հոկտեմբերի 10-ին, ժամը 14:00: Ցուցահանդես-տոնավաճառին կմասնակցի «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, որը կներկայացնի ֆրանկոֆոն գրականություն: Մասնավորապես, կներկայացվեն ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի՝ 2017-18 թթ. ընթացքում Շուշանիկ Թամրազյանի կողմից թարգմանված «Մարդկանց երկիր», «Ռազմական օդաչուն», «Գիշերային թռիչք», «Նամակ պատանդին», «Փոքրիկ Իշխանը» գրքերը: Ցուցահանդես-տոնավաճառին կներկայացվեն նաև հրատարակչության «Սասնա Ծռեր» ֆրանսերեն և հայերեն գիրքը (թարգմանությունը՝ Աիդա Չարխչյան), ինչպես նաև ճանաչված մանկագիր Յուրի Սահակյանի «Նապո չորրորդ» ֆրանսերեն թարգմանված ստեղծագործությունը: Հավելենք, որ Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիա բառը առաջացել է ֆրանսերեն բառից: Հայաստանում հոկտեմբերի 11-12-ը կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի շրջանակում էլ կազմակերպվում է այս ցուցահանդեսը:

Նմանատիպ նյութեր