211652_close_icon
views-count3589 դիտում article-date 10:46 10-10-2018

Մայրապետյանի գործի մանրամասները գաղտնի են պահվում․ պաշտպանները քաղաքական ենթատեքստ չեն տեսնում․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեկ երկու ամսով կալանա­վորվեց գործարար Սամվել Մայրապետյանը: Այս մասին մեր թղթակցի հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը: Վերջինս հրաժարվեց պատասխանել լրագրողնե­րի հարցերին, արագ նստեց մեքենան և հեռացավ: Կալանավորելու մասին որոշումը կայացրել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը: Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջ­նորդություն էր ներկայացրել դատարան: Սամվել Մայրապետյանը դատարան էր բերվել առավոտյան ժա­մը 11:00-ի սահմաններում: Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստա­նալուն օժանդակելը): Առաջադրված մեղադրանքում Մայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Մայրապետյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 6-ին: ՀՔԾ-ն մինչև երեկ գաղտնի էր պահում, թե ինչում է կասկած­վում խոշոր գործարարը: Նույնիսկ կալանավորումից հետո գաղտնի են պահվում գործի մանրամասները, մասնավորապես, թե ում համար է կաշառքի միջնոր­դություն արել Մայրապետյանը: Հայտնի է, որ Մայրապետյանը մտերիմ և գործնական հարաբերություն­ներ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների հետ: Կարելի է ենթադրել, որ նրան առա­ջադրված մեղադրանքում շոշափվում է հենց Քոչար­յանի կամ նրա հարազատներից մեկի անունը: Մայրապետյանի պաշտպանները գործում քաղաքական ենթատեքստ չեն տեսնում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր