211652_close_icon
views-count53231 դիտում article-date 10:33 10-10-2018

Խոշոր ավտովթար Երևանում. Դավիթաշենի կամրջի հարևանությամբ գտնվող փոքր կամրջի վրա բախվել են Infiniti QX 4-ը և Opel-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. ժամանել է Երևանի ՃՈ պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշեն վարչական շրջանի ճանապարհին՝ Դավիթաշենի կամրջի հարևանությամբ գտնվող փոքր կամրջի վրա, բախվել են Infiniti QX4 մակնիշի 98 QR 888 համարանիշի և Opel մակնիշի 35 AL 380 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման արդյունքում Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով հայտնվել հետիոտնի համար նախատեսված ճանապարհին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե կամրջի երկաթե ճաղավանդակները չլիներ, ավտոմեքենան կընկներ ցած։ Դեպքի վայր են ժամանլ Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է օրվա հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժշկներին վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից և հիվանդանոց մեկնելուց, քանի որ իրենց լավ են զգում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր