211652_close_icon
views-count3359 դիտում article-date 09:47 10-10-2018

Ե՞րբ տեղի կունենա ԱԺ արտահերթը․ քննարկվում է 3 տարբերակ՝ դեկտեմբերի 2, 9 և 16․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստացի արդեն իսկ պարզ է, որ մինչև տարեվերջ Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մեր ունեցած տեղեկություններով, ներկայումս իշխանական շրջանակներում ակտիվ քննարկվում է ընտրության կոնկրետ օրը: Ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և այն՝ հանրապետության նախագահի կողմից ընդունելու օրվանից: Այնպես որ, տեսականորեն քննարկվում է երեք տարբերակ՝ դեկտեմբերի 2, 9 և 16: Առաջին երկուսը հնարավոր է, եթե վարչապետը հրաժարական ներկայացնի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից անմիջապես հետո, ասենք՝ հոկտեմբերի 13-ին կամ 15-ին: Այս դեպքում հնարավոր կլինի ընտրություններն անցկացնել թե՛ դեկտեմբերի 2-ին, թե՛ 9-ին: Մեր աղբյուրները նշում են, որ դեկտեմբերի 9-ի առումով իշխանություններին անհանգստացնում է այն հանգամանքը, որ քարոզարշավի վերջին օրը համընկնում է 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հերթական տարելիցի օրվա հետ, և այդ օրը հազիվ թե նպատակահարմար է ամփոփիչ հանրահավաքներ կամ այլ միջոցառումներ իրականացնել: Առավել հավանական են դառնում 2-ը և 16-ը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր