211652_close_icon
views-count11578 դիտում article-date 08:58 10-10-2018

Դավիթ Անանյանը շարունակում է համակարգ ընդունել ՀՀԿ-ականների. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հեղափոխությունից հետո շարունակում է համակարգում պահել կամ աշխատանքի ընդունել ՀՀԿ-ականների։ Օրինակ՝ Արաբկիրի հարկայինը ղեկավարում է Ռոբերտ Քոչարյանի հարսի՝ երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի սանիկը` Տիգրան Մարտիրոսյանը։ Մաշտոցի հարկայինը ղեկավարում է Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Աջափնյակի ՀՀԿ-ական թաղապետ Արտավազդ Սարգսյանի եղբայր Կարեն Սարգսյանը։ Էրեբունու հարկայինի պետը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հովանավորյալ Հրայր Կարապետյանն է։ Այս բոլոր տեսչությունների աշխատանքը համակարգում և ղեկավարում է համանուն վարչության պետ, թալանի դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ Տիգրան Զաքարյանը, ով Սերժ Սարգսյանի երկարամյա օգնական Մարտին Զաքարյանի որդին է: Նա հայտնի է նրանով, որ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության ժամանակ ծննդավայրը փոխել և նշել էր Անդրանիկ Մարգարյանի ծննդավայր Իրինդ գյուղը, սակայն նրա մահից հետո նորից դարձել էր երևանցի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր