211652_close_icon
views-count17669 դիտում article-date 22:51 09-10-2018

Հայտնի են Գեղարքունիքի, Լոռու եւ Վայոց Ձորի նոր մարզպետների անունները. Armtimes.com

Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը կզբաղեցնի Գնել Սանոսյանը, Վայոց Ձորինը՝ Տրդատ Սարգսյանը, իսկ Լոռու մարզինը՝ Անդրեյ Ղուկասյանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգից: Գնել Սանոսյանը բնապահպանության փոխնախարար է: Այս պաշտոնին նա նշանակվել է հունիսի 4-ին՝ վարչապետի որոշմամբ: Ի դեպ, նշենք, որ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը: Սակայն, վերջին քաղաքական զարգացումների պատճառով ՀՅԴ-ն դուրս եկավ կառավարության կազմից: Վայոց Ձորի մարզպետ նշանակվող Տրդատ Սարգսյանը ՔՊ-ի անդամ է: Նա նաեւ առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով՝ որպես Երեւանի ավագանու անդամ: Նա ցուցակի 4-րդ համարն էր: Մարզպետ նշանակվելու մասին տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նաեւ Սարգսյանը: Նա փոխարինում է Արագած Ախոյանին: Մանրամասներն՝ [url=http://armtimes.com/hy/article/145978]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր