211652_close_icon
views-count5811 դիտում article-date 22:10 09-10-2018

Աբելյանցիները «Խնայեցեք տղամարդկանց» ներկայացումով մեկնեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աբելյանցիները «Խնայեցեք տղամարդկանց» ներկայացումով սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 22-ը մեկնեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նրանց ջերմ ընդունեցին հայաբնակ համայնքի ներկայացուցիչները։ Հոկտեմբերի 6-ին Anterman Auditorium-ում տեղի ունեցավ «Խնայեցեք տղամարդկանց» ներկայացումը։ Դերասանական խումբը,թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը և թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանի գլխավորությամբ հայտնեցին իրենց շնորհակալությունը հայ-ամերիկյան երաժշտաթատերական միության նախագահ նախագահ Վիկտոր Մարտիրոսյանին և նրա դուստր Լուիզ Մարտիրոսյանին հյուրախաղերը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Ներկայացումից հետո դերադաններն արժանացան մի քանի պատվոգրերի,որոնցից ուշագրավ է հատկապես Կալիֆորնիայի սենատի պատվոգիրը։ AABC Tv-ում Աբելյանցիները հյուրընկալվեցին և կիսվեցին իրենց տպավորություններով,որտեղ ներկա էր նաև Գլենդելի փոխքաղաքապետ Վրեժ Աղաջանյանը և հայտնվեցին,որ բազմաթիվ հանդիսատեսի խնդրանքով Գլենդելի Ռուզվելտ դահլիճում հոկտեմբերի 20-ին կներկայացնեն «Խնայեցեք տղամարդկանց» ներկայացումը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր