211652_close_icon
views-count43610 դիտում article-date 17:44 09-10-2018

Ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթ» հյուրանոցային համալիրի տանիքում, ծուխ է նկատվել. ժամանել են մեծ թվով հրշեջներ

Քիչ առաջ ահազանգ է ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթ» հյուրանոցային համալիրի տանիքում, ծուխ է նկատվում և կան կասկածներ, որ հնարավոր է՝ հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանում հրշեջ-փրկարարական ջոկատներ՝ մի քանի մարտական հաշվարկով: Ժամանում է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Հրշեջները հյուրանոցային համալիր մտնելուց հետո նոր կպարզեն դեպքի հանգամանքները: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները՝ տնօերն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր