211652_close_icon
views-count7473 դիտում article-date 17:42 09-10-2018

Սկանդալային միջադեպից հետո կարող են կալանավորվել Ռուսաստանի հավաքականի 2 խաղացող. դեպքին արձագանքել է Կրեմլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինին և «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաևին: Վերջիններս աղմկալից սկանդալի կիզակետում են հայտնվել: Երեկ վաղ առավոտյան ֆուտբոլիստները ռեստորաններից մեկում զվարճանալուց հետո վաղ առավոտյան ծեծի են ենթարկել ռուսական ОРТ հեռուստաընկերության հաղորդավար Օլգա Ուշակովայի վարորդին: Այդ միջադեպը նկարահանվել է տարածքի տեսախցիկներով: Արդյունքում, 33-ամյա վարորդը գանգուղեղային վնասվածքներով հայտնվել է վերականդանացման բաժանմունքում և ստացել է ուղեղի ցնցում: Դրանից հետո Մամաևը, Կոկորինը և նրանց հետ ևս մի քանի գինովցած ընկերներ գնացել են մեկ այլ սրճարան, որտեղ ծեծի են ենթարկել ավտոմոբիլային արդյունաբերության բաժնի և Ռուսաստանի երկաթգծի մեքենաշինության ոլորտի տնօրեն Դենիս Պակին: Այս դեպքն էլ է տեսախցիկներով նկարահանվել: Սկանդալն այնքան մեծ աղմուկ է հանել Ռուսաստանում, որ դրան արձագանքել են ՌԴ գրեթե բոլոր բարձաստիճան պաշտոնյաները՝ Վ. Պուտինի խոսնակ Դմ. Պեսկովը, ՌԴ սպորտի նախարարը, Պետդումայի ղեկավարը, խորհրդարանական խմբակցություների նախագահները: Առանձին հայտարարություններով հանդես են եկել «Զենիթն» ու «Կրասնոդարը», որոնք նշել են, որ տվյալ ֆուտբոլիստների հանդեպ ամենախիստ պատժամիջոցները կկիրառվեն, ընդհուպ՝ թիմից հեռացնելը: Նշենք, որ միջադեպի հիմնական մեղավոր Կոկորինին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր