211652_close_icon
views-count2627 դիտում article-date 16:43 09-10-2018

Ռումինիայի Խորհրդարանը վավերացրեց ՀՀ–ԵՄ համաձայնագիրը

Հոկտեմբերի 8-ին Ռումինիայի Խորհրդարանը ավարտին հասցրեց անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում կնքված՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի վավերացման գործընթացը (Ռումինիայի Խորհրդարանի ստորին պալատն այն վավերացրել էր հունիսի 27-ին) ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը: «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի մասին օրինագիծը Սենատն ընդունեց միաձայն քվեարկությամբ՝ 96 կողմ, 0 դեմ ձայներով: Օրենքն ուժի մեջ կմտնի Ռումինիայի նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնապես հրապարակելուց հետո»,-գրել է նա: Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև։ 2018–ի թվականի ապրիլի 11–ին ՀՀ խորհրդարանը միաձայն վավերացրել է համաձայնագիրը: Ավելի վաղ համաձայնագիրը վավերացրել էին Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան. Լեհաստանը:

Նմանատիպ նյութեր