211652_close_icon
views-count1984 դիտում article-date 13:56 09-10-2018

Քաղաքականությունը շուտասելուկ չէ. ՀՀԿ պատգամավորն արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն միանալու որոշումը կայացրել է առանց շտապելու

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարության տակ ստորագրելու որոշումը կայացրել է առանց շտապելու: «[url=https://armenpress.am/arm/news/950219.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում պատգամավորն ընդգծեց, որ համաձայն է, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանան դեկտեմբերին: «Դա համընկնում է իմ քաղաքական դիրքորոշման հետ»,- ասաց Վարդապետյանը: Հարցին՝ ինչպես կայացրեց նման որոշում, քանի որ մինչ այդ ՀՀԿ խմբակցության պատգամավորները դեմ էին արտահայտվում արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, Տաճատ Վարդապետյանը պատասխանեց. «Ես այդ հարցին մի փոքր հումորով պատասխանեմ՝ առանց շտապելու կայացրեցի այդ որոշումը: Ես կարծում եմ, որ քաղաքականությունը շուտասելուկ չէ, և ես այդ որոշումը հիմա հաստատում եմ»:

Նմանատիպ նյութեր