211652_close_icon
views-count4321 դիտում article-date 12:11 09-10-2018

Յուրա Մովսիսյան. Ես վերադառնում եմ. այժմ մենք ունենք ազատ Հայաստան

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը նորից հրավեր է ստացել ազգային հավաքականից, ինչի առթիվ ֆեյսբուքի իր էջում գրել. «Երեք տարի հավաքականում չխաղալուց հետո ես որոշեցի վերադառնալ ու կրկին խաղալ: Ես չէի մտածում, որ կվերադառնամ, այն ամենից հետո ինչ պատահեց, սակայն այժմ մենք ունենք նոր` ազատ Հայաստան և ավելի մեծ հպարտություն, քան իմ երկրի թիմին միանալը` չկա: Չեմ համբերում երբ եմ վայրէջք կատարելու Հայաստանում ու սկսելու մեր նոր ճանապարհորդությունը: Սպասում եմ լեփ-լեցուն ստադիոնի` հոկտեմբերի 13-ին և 16-ին: Մենք միայն մեր երկրպագուների աջակցության շնորհիվ կարող ենք վերսկսել հաղթական ուղին»,- գրել է Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը կմրցի Ջիբրալթարի, իսկ հոկտեմբերի 16-ին` Մակեդոնիայի հավաքականների հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր