211652_close_icon
views-count1879 դիտում article-date 12:12 09-10-2018

«Ժառանգությունն» աջակցում է վերամշակված Ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգին

«Ժառանգություն» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախագահությամբ եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի քարտուղարությամբ աշխատանքային խմբի մշակած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգին: «Ժառանգություն» կուսակցությունն այս մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Չնայած «Ժառանգությունը» շարունակում է հակված մնալ կուսակցությունների համար անցողիկ շեմը 3%, դաշինքների համար 5% սահմանելու, իսկ ընտրագրավը մինչեւ 5 միլիոն դրամի նվազեցնելու տեսակետին եւ, ընդհանրապես, նոր Սահմանդրության ու նրան համապատասխան նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը, այնուամենայնիվ, առաջարկվող փոփոխությունները, մեր հայացքով, զգալի առաջընթաց են գործող Ընտրական օրենսգրքի համեմատ: Նրանում ներառվել են ոչ միայն «Ժառանգության» եւ այլ կուսակցությունների կողմից մշակված որոշ առաջարկներ, այլեւ հասարակական ու միջազգային կազմակերպությունների տարբեր դիտողություններ, որոնք ի զորու են ապահովել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու պետական հանձնառությունը: Լիահույս ենք, որ փոփոխված օրենսգրքի պայմաններում Հայաստանում տեղի կունենան էլ ավելի քաղաքական, ծրագրային, ժողովրդավարական արժեքներին համահունչ խորհրդարանական ընտրություններ»։

Նմանատիպ նյութեր