211652_close_icon
views-count63288 դիտում article-date 11:15 09-10-2018

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 23-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 66-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից հոկտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 13։50-ի սահմաններում Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 23-ամյա Վազգեն Դավթյանը Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում իր վարած Nissan մակնիշի 35 ԼC 991 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 66-ամյա Ֆենյա Մանուկյանին։ Վերջինը մարմական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ երեկ, ժամը 13։30-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր