211652_close_icon
views-count9920 դիտում article-date 10:37 09-10-2018

Գեղարքունիքի մարզպետի պաշտոնն առաջիկայում կզբաղեցնի ՔՊ-ական Գնել Սանոսյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշ­տոնից ազատեց Սյունիքի, Լոռու, Արմա­վիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզպետներին: Չնայած այն հանգա­մանքին, որ Լոռու մարզի մարզպետի պաշտոնակատար է նշանակվել Արամ Խաչատրյանը, այնուամենայնիվ, մեր տե­ղեկություններով, մարզպետ կնշանակվի մյուս ՔՊ-ական փոխմարզպետը՝ Անդրեյ Ղուկասյանը: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնն առաջիկայում զբաղեցնելու է ՀՀ բնապահպանության փոխնախարար, ՔՊ-ական Գնել Սանոսյանը, ով ծագումով Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղից է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր