211652_close_icon
views-count7069 դիտում article-date 10:26 09-10-2018

Սկսվել է ՀՀԿ-ի ռեբրենդինգի գործընթացը. ովքե՞ր են լինելու խաղացողները․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. ««Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի օրերս տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ ծավալուն անդրադարձ է եղել կուսակցության ներկայացուցչական տեսքը փոփոխելուն: ՀՀԿ-ն, ըստ երևույթին, ականջալուր է եղել կուսակցությունը ռեբրենդինգի ենթարկելու քաղաքագետների հայտարարություններին և որոշել հին դեմքերին փոխարինել քաղաքական մաքուր էջ ունեցող երիտասարդներով: Մեր տեղեկություններով՝ հիմնական խաղացողներին ՀՀԿ-ն Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցից է ընտրելու: «Այնպես չէ, որ ընտրությունը շատ մեծ է, ու այդ դպրոցում շատ են դեմքերը, որոնք կարող են ներկայանալի լինել հասարակությանը, բայց կարող ուժեր, իհարկե կան: Ոմանց արդեն առաջարկ եղել է կամաց-կամաց խաղի մեջ մտնելու: Համաձայնողներ եղել են»,- «Իրատեսին» ասաց դպրոցի սաներից մեկը: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ քաղաքական դպրոց հաճախողների թիվը նվազել է իշխանափոխությունից հետո, շատերն անգամ դադարեցրել են իրենց անդամակցությունը կուսակցությանը, բայց ՀՀԿ-ի գաղափարախոսությանը անվերապահորեն հետևողները պատրաստ են ներկայանալու բոլորովին նոր կերպարով ու ասելիքով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր