211652_close_icon
views-count2430 դիտում article-date 11:46 09-10-2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 8-9-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Թամարա» գործարանի մոտակայքում՝ 500 քմ, «Ղարս» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 500 քմ բուսածածկույթ, Արզական գյուղում՝ մոտ 5 հա, Արամուս գյուղի ջերմոցների մոտակայքում` մոտ 4000 քմ, Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի թիվ 95 շենքի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Մաքրավանք թաղամասում՝ եկեղեցու մոտակայքում՝ մոտ 16 հա խոտածածկույթ, մոտ 8000 քմ անտառածածկ տարածք և ջերմահարվել՝ մոտ 80 դեկորատիվ ծառ, Ալափարս-Սոլակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ մոտ 1 հա խոտածածկույթ և մասամբ ջերմահարվել՝ 6 դեկորատիվ ծառ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում՝ 1 հա խոտածածկույթ, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ի մոտակայքում՝ 2.5 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մարմարաշենի խճուղու թիվ 9/6 հասցեում գտնվող «Մ.Իգիթյան» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի մոտակայքում՝ 300 քմ, Անուշավան գյուղի 26-րդ փողոցում՝ մոտ 80 հակ պահեստավորած անասնակեր, Ղարիբջանյան գյուղի մոտակա հանդամասում՝ մոտ 3000 քմ, Նոր Կյանք գյուղում՝ մոտ 5000 քմ, Մարալիկ-Գուսանագյուղ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ 0.20 հա, Սևան-Մարտունի ավտոճանապարհի 80-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 30 հա, Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ 1 հա, Ոսկեպար գյուղում՝ մոտ 7 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցի մոտակայքում՝ մոտ 250 քմ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Արենի օբա» կոչվող տարածքում՝ մոտ 15 հա, Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր