211652_close_icon
views-count15436 դիտում article-date 08:59 09-10-2018

Հետախուզման մեջ գտնվող Լ. Սարգսյանը բնակվում է Մոսկվայում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն երեկ հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ բացահայտվել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ 2008թ. հոկտեմբերին իրականացված մահափորձը: Ըստ այդմ, պատվիրատուն ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանն է` Ալրաղացի Լյովիկը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Դեռ 2017թ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Լ. Սարգսյանը հեռացել է ՀՀ-ից, բնակվում է Մոսկվայում` ընկերներից մեկի բնակարանում: Իսկ հեռացել է մեծ պարտքեր կուտակելու պատճառով. նա նախկին իշխանության երաշխավորությամբ բանկերից խոշոր վարկեր է վերցրել և «ընկել վարկի տակ», սնանկացել: Երբեմնի օլիգարխի համարում ունեցող Լ. Սարգսյանն այսօր Երևանում ունի մեկ սեփական բնակարան և վերջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր