211652_close_icon
views-count39976 դիտում article-date 21:44 08-10-2018

Սպանության փորձ Երևանում. ահազանգողը եղել է դպրոցի փոխտնօրենը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Էրեբունի վարչական տարածքում տեղի ունեցած սպանության փորձի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևան քաղաքի Օստրովսկու փողոցի բնակիչ 45-ամյա Կարինե Սարգսյանը, ով ոստիկաններին խնդրել է, որպեսզի շտապ մոտենան նշած հասցեն: Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, մեկնելով նշված վայր, պարզել են, որ ժամը 15:30-ի սահմաններում նշված փողոցի թիվ 10 տան տանիքում հարևան տան բնակիչ Արմեն Պողոսյանը մետաղական լարով փորձել է խեղդել 67-ամյա Աշոտ Սարգսյանին: Ոստիկանները պարզել են, որ Ա. Պողոսյանի կամքից անկախ հանգամանքերում հանցագործությունն ավարտին չի հասցվել և նա դիմել է փախուստի: Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Ա. Պողոսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Տուժած Ա. Սարգսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Սարգսյանը աշխատում է Երևանում գործող դպրոցներից մեկում՝ փոխտնօրեն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր