211652_close_icon
views-count5992 դիտում article-date 21:16 08-10-2018

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է մարտական հենակետեր

Հոկտեմբերի 8-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետեր: Առաջնագծում զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, հետաքրքրվել զինծառայողների սոցիալ-կենցաղային և ծառայողական պայմաններով: Շրջայցի ընթացքում հանրապետության նախագահը հանդիպել է նաև մարտական հերթապահությունում ընդգրկված պահեստազորայիններին, շնորհակալություն հայտնել հանրապետության պաշտպանական գործընթացներին ըմբռնումով և գիտակցված պատրաստակամությամբ ներգրավվելու համար, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Վերջում Բակո Սահակյանը հետագա ծառայության կազմակերպման համար հրամկազմին տվել է անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ: [b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր