211652_close_icon
views-count13847 դիտում article-date 21:02 08-10-2018

«Մեր դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել». Ինչ են խոսել ՀՅԴ-ականները փոխվարչապետի հետ հանդիպմանը. Aravot.am

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, կառավարության շենքում էին նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, բայց նրանք հանդիպել են ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արսեն Համբարձումյանն ասաց. «Ունեցել ենք շահագրգիռ, օգտակար քննարկում՝ հարցերի լայն շրջանակի հետ կապված: Կարծում եմ, որ հետագա քննարկումները հնարավորություն կտան ճիշտ լուծումներ գտնելու եւ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու»: Հարցին՝ հուշագիր ՀՅԴ-ի հետ չի՞ ստորագրվելու՝ Արսեն Համբարձումյանը պատասխանեց, որ հետագա զարգացումների մասին կասեն հետագայում: Հարցին՝ որո՞նք են ձեր առաջիկա գործողությունները՝ Սպարտակ Սեյրանյանը պատասխանեց՝ «Երբ որ կքննարկենք, այն ժամանակ էլ կասենք»: Թե մոտ մեկ ժամ ինչ էին քննարկում փոխվարչապետի հետ՝ Համբարձումյանը պատասխանեց, որ իրենց մոտեցումներն են ներկայացրել: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/10/08/986011/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր