211652_close_icon
views-count6927 դիտում article-date 19:53 08-10-2018

Մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի. Արթուր Գևորգյան

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցությունը վերջերս լքած Արթուր Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ կողմ է դեկտեմբերին անցկացվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին: «Միանշանակ կողմ եմ 2018 թ. դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը։ Վարչապետի պաշտոնից Ն.Փաշինյանի հրաժարականից հետո, մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի։

Նմանատիպ նյութեր