211652_close_icon
views-count5256 դիտում article-date 19:51 08-10-2018

Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր են քննարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։ «Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր»,– գրառման մեջ հայտնում է վարչապետի խոսնակը։ Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր հանդիպման մասին: «Կարծում եմ՝ խոսակցությունը կլինի պաշտոնական և կառուցողական։ Երեկ մենք ոչ պաշտոնական հանդիպում, քննարկում ունեցել ենք ու արձանագրել ենք, որ կա փոխըմբռնում»,-ասել էր Փաշինյանը: Հիշեցնենք նաև, որ Գագիկ Ծառուկյանն իր վերջին հարցազրույցի ընթացքում նշել էր, որ եթե ժողովուրդը ուզում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները լինեն դեկտեմբերին, ուրեմն իրենք էլ ուզում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր