211652_close_icon
views-count8414 դիտում article-date 19:23 08-10-2018

Կառավարությունում ընթանում է Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը

ՀՀ կառավարության շենքում ժամը 18:30-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Հոկտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեում անցկացվող Կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ պատրաստվում է հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ և քննարկել ներքաղաքական հարցերը:

Նմանատիպ նյութեր