211652_close_icon
views-count3565 դիտում article-date 15:41 08-10-2018

Վարչապետը ներկայացրել է արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին ներկայացրեց ԱԻ նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանին: Շնորհակալություն հայտնելով Հրաչյա Ռոստոմյանին՝ ԱԻ նախարարության համակարգում կատարած աշխատանքների համար՝ վարչապետը շնորհավորեց նորանշանակ նախարարին: «Պարոն Ցոլակյանը նոր մարդ չէ, և հաշվի առնելով, որ ԱԻՆ-ը ինչ-որ առումով ուժային կառույց է, պարոն Ցոլակյանը նոր մարդ չէ նաև ուժային համակարգի համար. գիտենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում է աշխատել, ունի գեներալ-լեյտենանտի կոչում: Նախարարի պաշտոնում ընտրություն կատարելու ընթացքում առաջնորդվել եմ քաղաքական այս փոփոխությունների ընթացքում մեր երկրի ներուժը համախմբելու խնդրով: Կադրային քաղաքականության մեջ առաջնահերթությունը պորֆեսիոնալիզմն է, և պարոն Ցոլակյանի պրոֆեսիոնալիզմը հայտնի է բոլորին: Պարոն Ցոլակյանի՝ ԱԻ նախարարի պաշտոնում նշանակվելը դրական արձագանք է ստացել հասարակության շրջանում, ինչը ևս մեկ անգամ փաստում է մեր ճիշտ ընտրությունը: Հարգելի պարոն Ցոլակյան, շնորհակալություն այս ոչ պարզ որոշումը կայացնելու համար. Ձեզ և մեզ հաջողություն եմ մաղթում»: ԱԻ նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց. «Շնորհակալություն. կծառայեմ Հայաստանի Հանրապետությանն ու մեր ժողովրդին: Կծանոթանանք ԱԻ նախարարության աշխատակազմի հետ և կսկսենք միասին աշխատել»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր