211652_close_icon
views-count1629 դիտում article-date 16:58 08-10-2018

911-ն ամփոփել է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 457 դեպք, որից 287-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 144 կենցաղային կանչ, 216 հրդեհ, 58 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 61 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 1 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 1 տրանսպորտային միջոց: Գրանցվել է օձերի հայտնաբերման 10 դեպք: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 4 դեպք, որի հետևանքով տուժել է 4 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]http://st0.shamshyan.com/editor/0693893001538997893736943.jpg[/img]

Նմանատիպ նյութեր